«Արարատ»-ի մարզիչը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ» ակումբի և վերջինիս գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանի միջև պայմանագրի ժամկետը երկարաձգվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Գագիկ Սիմոնյանի գլխավորությամբ «Արարատ»-ն անցկացրել է 2022/23 մրցաշրջանի վերջին 12 հանդիպումները՝ գրանցելով չորս հաղթանակ, չորս ոչ-ոքի և չորս պարտություն:

51-ամյա Գագիկ Սիմոնյանը որպես ֆուտբոլիստ խաղացել է «Վան»-ում, «Արարատ»-ում, «Բանանց»-ում և «Ուլիս»-ում, ինչպես նաև Լիբանանի առաջնության ՀՄՄ և «Թադամոն Սուր» ակումբներում։ Գագիկ Սիմոնյանը նաև մեկ հանդիպում է անցկացրել Հայաստանի Ազգային հավաքականում:

Որպես մարզիչ աշխատել է նաև Երևանի «Ուլիս»-ում:

Գագիկ Սիմոնյանի մարզչական շտաբում կշարունակեն աշխատել Գևորգ Պողոսյանը, Ռաֆայել Սաֆարյանը և Արա Աբրահամյանը:

Հայերեն

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը