Միջազգային

ՌԴ Պետդումայի պատգամավորները հանդես են գալիս ուժերի համախմբման օգտին, աջակցում են Վլադիմիր Պուտինին․ Վոլոդին

1 րոպեի ընթերցում

ՌԴ Պետդումայի պատգամավորները հանդես են գալիս ուժերի համախմբման օգտին, աջակցում են Վլադիմիր Պուտինին․ Վոլոդին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պետական դումայի պատգամավորները հանդես են գալիս ուժերի համախմբման օգտին, աջակցում են նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Պետդումայի պատգամավորները, ներկայացնելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների շահերը, հանդես են գալիս ուժերի համախմբման օգտին, աջակցում են նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին՝ մեր գերագույն գլխավոր հրամանատարին:

«Վագներ»-ի մարտիկները պետք է կատարեն միակ ճիշտ ընտրությունը ՝ լինեն իրենց ժողովրդի կողքին, օրենքի կողքին, պաշտպանեն հայրենիքի անվտանգությունն ու ապագան, կատարեն գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները։ Մնացած ամեն ինչ դավաճանություն է»,- ասել է Վոլոդինը։

Պետդումայի նախագահն անհրաժեշտ է համարում էլ ավելի համախմբվել և ամեն ինչ անել հաղթանակի համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում