Մեզ բարդ խաղ է սպասվում, նույնքան բարդ, որքան Ուելսի դեմ էր. Հրանտ-Լեոն Ռանոս

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Լատվիայի դեմ խաղից լավ հանդիպման ակնկալիքներ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Ռանոսը խոսեց Հայաստանի հավաքականի հարմարվելու մասին` ընդգծելով, որ ազգային թիմի կազմում իրեն օգնում են թիմակիցները, մարզիկները, քանի որ չի տիրապետում հայերենին:

«Իհարկե, շատ երջանիկ եմ երկու գնդակների համար և ուրախ եմ հաղթանակի համար, քանի որ շատ բարդ էր խաղալ Ուելսի դեմ»,-,ասաց նա:

Հարձակվողի կարծիքով՝ բարդ հանդիպում է լինելու նաև Լատվիայի դեմ:

«Մեզ բարդ խաղ է սպասվում, նույնքան բարդ, որքան Ուելսի դեմ էր: Վերլուծել ենք նրանց, պատրաստվել ենք այդ խաղին»,- նշեց նա:

Ռանոսի գնահատմամբ` ինքը թիմի յուրաքանչյուր անդամի հետ լավ փոխհարաբերություններ ունի, բայց գուցե առանձնակի լավ հասկանում է Էդուարդ Սպերցյանին:

Եվրո-2024 ընտրական փուլի երրորդ խաղում Հայաստանի հավաքականը հունիսի 19-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Լատվիային: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Հայերեն

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը