Հայաստանը զենք գնելու հարցով ինտենսիվ քննարկումներ է ունենում բազմաթիվ երկրների հետ․ Արմեն Գրիգորյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ Հայաստանը ինտենսիվ քննարկումներ է ունենում զենք գնելու հարցով։

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ որոշ դեպքերում արդեն արդյունքներ կան, որոշ երկրների հետ էլ բանակցությունները շարունակվում են։

Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը հաշվի է առնում այն իրողությունը, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ պատերազմը սպասարկելու խնդիր ունի և նրա կարողությունները չեն բավարարում, որպեսզի նաև զենքի արտահանում իրականացնի։ «Այս ամենը հաշվի առնելով՝ Հայաստանը գնացել է այլ ռեսուրսներ փնտրելու ճանապարհով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Գրիգորյանը։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նաև նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ լինելն այս պահին չի սահմանափակում Հայաստանի համագործակցությունը տարբեր երկրների հետ՝ չնայած նախկինում որոշակի սահմանափակումներ եղել են։ «Մենք ինտենսիվ աշխատում ենք նաև մեր արևմտյան գործընկերների հետ անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն ամրապնդելու համար և շարունակելու ենք այս աշխատանքը»,- ասել է Գրիգորյանը։

Հայերեն English Français Русский Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան