Հասարակական

Հայաստանի զինված ուժերն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չեն կրակել․ Երևանը հերքում է Բաքվի մեղադրանքները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի զինված ուժերն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չեն կրակել․ Երևանը հերքում է Բաքվի մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած լուրը, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշված է․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում