Միջազգային

Իլոն Մասկը կրկին դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը

1 րոպեի ընթերցում

Իլոն Մասկը կրկին դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը կրկին զբաղեցրել է առաջին հորիզոնականը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Գործարարի կարողությունը կազմում է 192 միլիարդ դոլար: Իսկ Louis Vuitton Moët Hennessy (LVMH) խմբի սեփականատեր Բեռնար Առնոն՝ 187 միլիարդ դոլար կարողությամբ, իջել է երկրորդ հորիզոնական:

Ըստ Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակի՝ Իլոն Մասկի կարողությունն ավելացել է գրեթե 2 միլիարդ դոլարով, իսկ Բեռնար Առնոյի կարողությունը նվազել է 5 միլիարդ դոլարով:

Bloomberg գործակալությունը նշում է, որ Մասկի կարողության աճը պայմանավորված է նրանով, որ Tesla-ի բաժնետոմսերի գինն այս տարի աճել է 66 %-ով, մինչդեռ տնտեսական աճի տեմպերի դանդաղումը ազդել է LVMH-ի կողմից առաջարկվող շքեղության ապրանքների սպառման վրա:

Միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում երրորդ տեղը զբաղեցնում է Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը, իսկ չորրորդ տեղը՝ Microsoft-ի համահիմնադիր, գործարար, բարերար Բիլ Գեյթսը:

Ընդ որում, Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցանկում Բեռնար Առնոն շարունակում է զբաղեցնել առաջին հորիզոնականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում