Միջազգային

Չինաստանի արտգործնախարարը Պեկինում հանդիպել է Իլոն Մասկի հետ

1 րոպեի ընթերցում

Չինաստանի արտգործնախարարը Պեկինում հանդիպել է Իլոն Մասկի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը Պեկինում հանդիպել է ամերիկացի գործարար Իլոն Մասկի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հաղորդագրություն է տարածել Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Մայիսի 30-ին Չինաստանի պետ​​խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Ցին Գանը հանդիպել է Tesla ընկերության գլխավոր տնօրեն Մասկի հետ», - ասված է հաղորդագրության մեջ:

Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ ավելի վաղ հաղորդում էին, որ Իլոն Մասկի մասնավոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինում: Ըստ Reuters-ի՝ Մասկը պետք է հանդիպի Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և այցելի Tesla-ի գործարանը Շանհայում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում