Ժաննա Անդրեասյանն ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչները քննարկել են կրթության զարգացման ծրագրերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարը կարևորել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի դերը Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացում.

«ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մեզ համար շատ կարևոր ու լուրջ գործընկեր է, որի հետ տարիների արդյունավետ համագործակցություն ունենք: Մենք պատրաստ ենք համատեղ քննարկել «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող միջոցառումների շրջանակը՝ համագործակցության հեռանկարները հասկանալու և ընդլայնելու համար, քանի որ ծրագրում սահմանվել են շատ հավակնոտ թիրախներ: Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ջանքերը ռազմավարական այս փաստաթղթի նախագծման և մշակման գործընթացում ցուցաբերած աջակցության համար»:

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ իրականացված ծրագրերը, մասնավորապես՝ հեռավար ուսուցման հարթակը, որի ներդրման անհրաժեշտությունն առաջնային էր դարձել 2020 թվականի կորոնավիրուսային համավարակի ժամանակաշրջանում: Հարթակն այժմ ուղղված է կրթության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նոր լուծումներ գտնելուն:

Քրիստինե Վայգանդը բարձր է գնահատել ՀՀ կառավարության մշակած կրթական բարեփոխումների նախագիծը: Նա նաև վերահաստատել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի պատրաստակամությունը՝ աջակցելու ինչպես տեխնիկական և մեթոդական հարցերում, այնպես էլ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների իրականացմանը:

Նա նաև նշել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է սերտորեն համագործակցել դպրոցների աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման կրթական ծրագրերի ներդրման հարցերում:

Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել առավել խորացնելու կառույցների միջև արդյունավետ փոխգործակցությունը՝ լավագույնս արձագանքելու հանրակրթության ոլորտի մարտահրավերներին և լուծելու առկա խնդիրները:

Հայերեն

Իրանի արտգործնախարարը Թուրքիայի և Օմանի գործընկերների հետ քննարկել է իրավիճակը Հորմուզի նեղուցում

«Փլագ ընդ Փլեյ Հայաստան» ընկերությունն օգնում է հայկական ստրատափներին նոր հեռանկարներ բացել իրենց գործունեության ոլորտում

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում արմատականների կառուցած երկու թունելների ոչնչացման մասին

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է երկու ամսով

Սևան համայնքում «ԵՄ Կայուն էներգիա-2026» միջոցառումների ծրագիրը վերջնագիծը հատել է մրցանակաբաշխությամբ

Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը

Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր

Խաչաղբյուրում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր է իրականացվել

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ