Միջազգային

Չարլզ III-ի թագադրման նախօրեին Մեծ Բրիտանիայում նրա ժողովրդականությունն աճել է

2 րոպեի ընթերցում

Չարլզ III-ի թագադրման նախօրեին Մեծ Բրիտանիայում նրա ժողովրդականությունն աճել է

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի աջակցության վարկանիշն զգալիորեն աճել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին են վկայում The Times հրատարակության համար անցկացված հարցման արդյունքները:

Ըստ հարցման տվյալների՝ բրիտանացիների 62%-ը կարծում է, որ Չարլզ III-ը լավ թագավոր կլինի։ Համեմատության համար նշենք, որ 2022 թ.-ի մարտին այս կարծիքը պաշտպանել է հարցվածների 39%-ը։

Բացի այդ, հարցումը ցույց է տվել, որ դրան մասնակցած բրիտանացիների 60%-ը կողմ է միապետության պահպանմանը։ Իր հերթին, 26%-ը ցանկանում է, որ երկրի ղեկավարն ընտրվի։ Միապետության կողմնակիցների մեծ մասը 65-ից բարձր տարիքի մարդիկ են, իսկ 18-ից 24 տարեկանները միապետության կողմնակիցների շրջանում փոքր թիվ են կազմում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրման արարողությունը տեղի կունենա մայիսի 6-ին։

Բուքինգհեմյան պալատում հաղորդել են, որ Վեսթմինսթերյան աբբայությունում անցկացվող արարողությանը ներկա կգտնվեն ավելի քան 200 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ մոտավորապես 100 պետությունների ղեկավարներ:

Եղիսաբեթ II թագուհին վախճանվել է 2022 թ. սեպտեմբերի 8-ին, 96 տարեկան հասակում, շոտլանդական Բալմորալ ամրոցում։ Սեպտեմբերի 10-ին գահաժառանգության խորհուրդը նրա որդի Չարլզին հռչակեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր միապետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում