Միջազգային

Չարլզ III-ը հրաժարվել է «Հիթրոու» օդանավակայանի տերմինալն իր պատվին վերանվանելու առաջարկից. The Times

2 րոպեի ընթերցում

Չարլզ III-ը հրաժարվել է «Հիթրոու» օդանավակայանի տերմինալն իր պատվին վերանվանելու առաջարկից. The Times

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորը հրաժարվել է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանի Տերմինալ 5-ն իր պատվին վերանվանելու առաջարկից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է բրիտանական The Times թերթը՝ վկայակոչելով կառավարության և Բուքինգհեմյան պալատի աղբյուրներին։

Պարբերականը նշում է, որ Չարլզ III-ը մերժել է առաջարկը՝ բնապահպանական նկատառումներից ելնելով: Մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, որ Չարլզ III-ի կողմից մերժման հնարավոր պատճառը թագավորի և օդանավակայանի միջև «սերտ կապերի բացակայությունն» է։

Ինչպես հաղորդում է հրատարակությունը, Բուքինգհեմյան պալատը «նախարարներին հորդորել է քաղաքավարի կերպով մերժել օդանավակայանի առաջարկը՝ անհարմարության զգացում չառաջացնելով»։

2014 թ.-ին Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանն իր Տերմինալ 2-ը վերանվանել է «Թագուհու տերմինալ»՝ ի պատիվ Եղիսաբեթ II-ի։

Չարլզ III-ը պարբերաբար հանդես է գալիս՝ ի պաշտպանություն կլիմայի: 2022 թ.-ին Գլազգոյում կայացած COP26 գագաթնաժողովում նա կոչ է արել հրաժարվել հանածո վառելիքից և անցնել վերականգնվող ռեսուրսների: Դրա հետ մեկտեղ, Չարլզ III-ին շատ են քննադատել մասնավոր ինքնաթիռների և ուղղաթիռների հաճախակի օգտագործման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում