Փաշիկ Ալավերդյանն ամփոփել է հայ ծանրորդների արդյունքները Եվրոպայի երևանյան առաջնությունում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդների գրանցած արդյունքները որակում է փառահեղ:

«Եթե հիշում եք, երբ որոշվեց, որ Երևանում պետք է անցկացվի Եվրոպայի առաջնությունը, ես դեմ էի, ինչի համար ունեի շատ պատճառներ: Ոչ թե վախենում էի պարտությունից կամ ինչ-որ ուրիշ բանից, այլ ելնում էի մեր պետության վիճակից: Արդյոք մեր երկիրն ունա՞կ է նման ծախսերի: Բայց այս թերությունները կարողացանք նվազագույնի հասցնել: Մենք փառքով ու պատվով ավարտեցինք առաջնությունը»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Ալավերդյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչն, ամփոփելով մարզիկների ելույթները, բարձր գնահատեց այն հանգամանքը, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականի 10 անդամներն էլ մեդալակիրներ դարձան։

«Տղաների ելույթը փառահեղ էր: Այս մրցումներին երիտասարդ 3 մարզիկ միացավ հավաքականին։ Իմ աշխատելաոճն է այդպիսին` սերնդափոխությունը կատարել այնպես, որ արդյունքների վրա դա զգացնել չտա»,-ասաց նա:

Մասնագետի վերլուծությամբ՝ երիտասարդ ծանրորդ, Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանի հաղթանակը պատահական չէ․ նա երիտասարդների ԵԱ-ի ու ԱԱ-ի մրցանակակիր ու հաղթող է, օժտված է մարդկային բարձր հատկանիշներով:

«Սիմոն Մարտիրոսյանն էլ այն մարզիկներից է, որ կարող է ցանկացած կիլոգրամ բարձրացնել, եթե կարգապահ ու աշխատասեր լինի, եթե վնասվածքները նրան չխեղդեն: Ինչ վերաբերվում է Անդրանիկ Կարապետյանին, ապա իր քաշային կարգում նրա բարձրացրած կիլոգրամներին մոտ կանգնած մարդ չկա»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի կանանց հավաքականի արդյունքներին` Ալավերդյանը շեշտեց, որ ինքը գոհ է աղջիկների կատարած աշխատանքից: Ինչ վերաբերվում է Հռիփսիմե Խուրշուդյանի ելույթներին՝ ապա, ըստ Ալավերդյանի, նա ապացուցեց, որ կարող է վերադառնալ և արդյունք գրանցել:

Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության նախապատրաստաակն փուլը կսկսի հունիս ամսից:

Փարիզի Օլիմպիական խաղերի համար Հայաստանի ծանրամարտի հավաքականը կմասնակցի 6 մարզիկով, 3 ծանրորդ տղամարդկանց, 3-ը՝ կանանց հավաքականից։

Մանրամասները` տեսանյութում

Հայերեն

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում