Սպորտ

Երևանը արժանի է ընդունել Ծանրամարտի աշխարհի առաջնությունը. Արայիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

Երևանը արժանի է ընդունել Ծանրամարտի աշխարհի առաջնությունը. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանը արժանի է ընդունել Ծանրամարտի աշխարհի առաջնությունը, համոզմունք է հայտնել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման մեջ նա իր համոզմունքը հիմնավորել է Երևանում անցկացվող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության աննախադեպ հաճախելիությամբ և Հայաստանի ծանրամարտիկների բարձր ցուցանիշներով։

«Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կունենանք Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաշատ հանդիսատեսով օրը՝ 4400:

Այս պահին վաճառքում մնացել է ընդամենը 40 տոմս, որոնք, վստահ եմ, կարճ ժամանակում կսպառվեն:

Ասածս ինչ է՝ սա շատ կարևոր ցուցանիշ է. այն փաստում է, որ

առաջնությունը ստացվել է,

հաջողվել է հասնել յուրաքանչյուր երկրպագուի ու ապացուցել սրա կարևորությունը,

ծանրամարտի համաշխարհային հանրությունը տեսել է, որ Հայաստանը ծանրամարտի երկիր է, որը տալիս է չեմպիոններ ու ունի երկրպագուների հարյուր հազարավոր բանակ,

ու ամենակարևորը՝ Երևանը արժանի է ընդունել Ծանրամարտի աշխարհի առաջնությունը»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում