Nvidia-ն շարունակելու է արդյունավետ գործունեությունը Հայաստանում. Nvidia-ի հիմնադիրը՝ ՀՀ վարչապետին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի՝ Nvidia ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Ջենսեն Հուանգի այցը Հայաստան և նշել, որ ջերմությամբ է հիշում 2019 թվականին Սիլիկոնյան հովտում տեղի ունեցած իրենց հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Nvidia-ի կողմից մեր երկրում գիտահետազոտական կենտրոնի հիմնումը, որի բացումը տեղի է ունեցել նախորդ տարի: Վարչապետը հավելել է, որ ՀՀ կառավարության համար բարձր տեխնոլոգիաների ոլորտը համարվում է առաջնահերթություն և գործադիրը շարունակելու է ստեղծել պայմաններ ու հնարավորություններ՝ ՏՏ ոլորտի նորանոր ընկերություններ ներգրավելու համար:

Ըստ աղբյուրի՝ Ջենսեն Հուանգը նշել է, որ տպավորված է Հայաստանով, այստեղ բարձր տեխնոլոգիաների բնագավառում առկա ներուժով ու մարդկային կապիտալով: Nvidia ընկերության հիմնադիրը հավելել է, որ Հայաստանում ՏՏ ոլորտն ունի հետևողական զարգացման լայն հնարավորություններ ու հեռանկարներ, և իրենց ընկերությունը շարունակելու է արդյունավետ գործունեությունը մեր երկրում:

Նշվում է, որ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ինժեներական կրթության զարգացմանը, բարձր տեխնոլոգիական ոլորտի հետագա առաջընթացին, ինչպես նաև ՀՀ կառավարության և Nvidia-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր ու ծրագրեր:

Հայերեն English Français Русский

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի

Փաշինյանը չի բացառում նոր Սահմանադրության ընդունման գործընթացի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Ինդոնեզիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել

Տեղի կունենա Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

Կենսաբազմազանության պահպանությունը կարող է նպաստել նաև մարդկանց բարեկեցությանը և համայնքների զարգացմանը. Աստրիդ Շոմեյքեր

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետ նշեց

Հարկային հաշվետվությունների ներկայացման տեխնիկական խնդիրների պատճառով տույժեր չեն առաջացել․ ՊԵԿ նախագահ

Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածուն․ հատկացվեց 148,5 միլիոն դրամ