Սպորտ

Ջանք չենք խնայել, որպեսզի ծանրամարտի Եվրոպայի երևանյան առաջնությունը լինի լավագույնը․ Արայիկ Հարությունյան

1 րոպեի ընթերցում

Ջանք չենք խնայել, որպեսզի ծանրամարտի Եվրոպայի երևանյան առաջնությունը լինի լավագույնը․ Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, Երևանում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է` կազմկոմիտեն ջանք չի խնայել առաջնությունը լավագույնս անցկացնելու համար:

«Կազմկոմիտեի կողմից ջանք չի խնայվել, որպեսզի այս առաջնությունը լինի լավագույնը: Արդեն իսկ մեր գործընկերներից շատ դրական արձագանք ենք ստացել: Մեր փորձը, որը ձեռք ենք բերել այս տարիներ ընթացքում, թույլ է տալիս նաև, որ հյուրընկալենք առավել մեծ մրցաշարեր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարությունյանը:

Հարությունյանն ընդգծեց` Եվրոպայի առաջնության ավարտից հետո Հայաստանի հեղինակությունն ավելի է բարձրանալու։ Նրա խոսքով՝ նմանատիպ միջոցառումների անցկացումը նոր` առավել խոշոր մրցաշարերի անցկացնման հավակնություններ է տալիս:

Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին և կմեկնարկի ժամը 20:30-ին: Հանդիսատեսի համար համալիրի դռները կփակվեն մեկնարկից մեկ ժամ առաջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում