Քաղաքականություն

Երևանում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի առանձնազրույցը

1 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի առանձնազրույցը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս պահին տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին ապրիլի 12-13-ն աշխատանքային այցով գտնվելու է Հայաստանում։

Այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում