Միջազգային

Իլոն Մասկը կայցելի Չինաստան. Bloomberg

1 րոպեի ընթերցում

Իլոն Մասկը կայցելի Չինաստան. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն ապրիլի 8-ին կայցելի Չինաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Bloomberg -ը։

Մասկի առաջիկա ծրագրերից լավատեղյակ աղբյուրը հայտնել է, որ հայտնի գործարարը մտադիր է այցելել Շանհայում Tesla-ի գործարան, հանդիպել տեղական իշխանության ներկայացուցիչների հետ։

Tesla-ից չեն մեկնաբանել Իլոն Մասկի հնարավոր այցի մասին Bloomberg-ի հարցմանը։ Այդուհանդերձ, լրատվամիջոցը հատկապես ուշագրավ է համարում այցը վերջին շրջանում լարված Չինաստան-ԱՄՆ հարաբերություններին ֆոնին։

Ակնկալվում է, որ այցի ընթացքում Մասկին ուղեկցելու է Tesla-ի փոխնախագահ Թոմ Ժուն։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում