Միջազգային

Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը պետական այցով գտնվում է Գերմանիայում

1 րոպեի ընթերցում

Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը պետական այցով գտնվում է Գերմանիայում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորն իր առաջին պետական այցով գտնվում է Գերմանիայում: Բրիտանիայի միապետի այցը պետք է սկսվեր Ֆրանսիա այցով, սակայն այնտեղ շարունակվող ցույցերի պատճառով այցը ստիպված էին հետաձգել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Եռօրյա այցի ընթացքում Չարլզ III-ին ուղեկցում է կոնսորտ թագուհի Քամիլան:

g7.jpg (60 KB)

_129215805_gettyimages-1249902876.jpg (50 KB)

Ըստ վերլուծաբանների՝Բրիտանիայի թագավորի առաջին պետական այցը խորհրդանշական նշանակություն ունի. այն ցույց է տալիս, որ Եվրոպան Միացյալ Թագավորության դիվանագիտական առաջնահերթությունն է, ինչպես նաև ընդգծում է Բրիտանիայի ցանկությունը՝ բարելավելու հարաբերությունները բրեքսիթից հետո:

Չարլզ III-ը Բեռլին է ժամանել մարտի 29-ին: Նրան ընդունել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ կնոջ հետ: Բրանդենբուրգյան դարպասների մոտ նրանց շքեղ ընդունելություն է ցույց տրվել:

g5.jpg (62 KB)

Այնուհետև Բելվյու ամրոցի բակում Չարլզ III-ը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ծառ են տնկել:

g3.jpg (93 KB)

Երեկոյան Բրիտանիայի միապետը մասնակցել է պետական ճաշկերույթի, որին հրավիրված է եղել նաև Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը:

g1.jpg (49 KB)

g2.jpg (55 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում