Գործադուլներ Իսրայելում. ընդդիմության ղեկավարը Նեթանյահուին կոչ է արել չեղարկել պաշտպանության նախարարին հեռացնելու որոշումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանից ոչ մի թիռչք չի իրականացվի այսօր Իսրայելի արհմիությունների հայտարարած գործադուլի պատճառով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Jerusalem Post պարբերականին:

Թռիչքները կվերսկսվեն միայն հատուկ ծանուցումից հետո: Իսկ ժամանող թռիչքների դեպքում վայրէջք կկատարեն միայն այն ինքնաթիռները, որոնք արդեն երկնքում են:

Գործադուլ են հայտարարել նաև համալսարանների, հիվանդանոցների և այլ ոլորտների աշխատակիցները:

Գործադուլները սկսվել են դատական բարեփոխումների օրինագծի, ինչպես նաև երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին աշխատանքից հեռացնելու դեմ: Վերջինս կառավարությանը կոչ էր արել կասեցնել դատական բարեփոխումների նախագիծը:

Jerusalem Post-ը նաև նշում է, որ Իսրայելի ընդդիմության ղեկավար Յաիր Լապիդը վարչապետ Բենյամին Նեթանյահուին կոչ է արել հետ կանչել Յոավ Գալանտի պաշտոնանկության որոշումը՝ նշելով, որ այժմ պաշտպանության նախարարին փոխարինելու ժամանակը չէ:

Բողոքի ալիք բարձրացրած օրինագիծը նախատեսում է գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության վերահսկողության տրամադրում իշխանության գործադիր ճյուղին:

Հայերեն

Տիգրան Բալայանը Բելգիայում մասնակցել է ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդիսավոր միջոցառմանը

ԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներով է սպառնացել այն երկրներին, որոնք կհրաժարվեն ընդունել միգրանտներին

ՄՊՀ-ն նոր տեխնիկական լուծումներ է առաջարկում հեղուկ գազի շուկայում թերլիցքավորման խնդիրները լուծելու համար

Մահացել է լրագրող Արմեն Դուլյանը

Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու դատավարության հերթական նիստը

Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման համակարգ. առցանց արդեն հասանելի է նաև տեսահսկման համակարգը

Բեռլինում գործադուլ են սկսել հասարակական տրանսպորտի աշխատողները

Նախատեսվում է իրական մրգային օղի արտադրողներին տրամադրել սուբսիդավորում ակցիզի չափով․ ՄՊՀ նախագահ

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ շփումների, բայց Վաշինգտոնից հարցումներ չեն եղել. Պեսկով

Տոմատի մածուկի շուկայում գործող 13 տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ