Տնտեսություն

Տոմատի մածուկի շուկայում գործող 13 տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ

1 րոպեի ընթերցում

Տոմատի մածուկի շուկայում գործող 13 տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության շրջանակում պարզվել է, որ տոմատի մածուկի շուկայում գործող 20-ից ավելի տնտեսվարողներից 13-ի մոտ հայտնաբերվել են խախտումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ 

Նա նշեց, որ վարչարարության նպատակն էր գնահատել, թե արդյոք շուկայում վաճառվող մածուկը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։ 

«Ուսումնասիրել ենք, թե շաքարի, աղի կամ այլ նյութերի պարունակությունը համապատասխանո՞ւմ է սահմանված չափանիշներին։ Հաճախ սպառողները նախընտրում են լավ կարմիր գույնի, խիտ տոմատի մածուկ, ինչը նրանց մոտ ստեղծում է բարձր որակի տպավորություն։ Սակայն որոշ դեպքերում արտադրողները կարող են այլ մեխանիզմներով ավելացնել չոր նյութերի քանակը՝ խտությունը մեծացնելու համար»,- նշեց Գևորգյանը։ 

Նա շեշտեց, որ ներկայում մեծ ուշադրություն է դարձվում ոչ միայն արտադրանքի որակին և քանակին, այլ նաև սպառողին տրամադրվող տեղեկատվության ճշգրտությանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում