Բարձր տեխնոլոգիաներ

Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Կառավարությունը նախատեսում է սահմանել բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագիծը հպարակվել է e-draft իրավական ակտերի հարթակում։

Որոշման նախագիծը բխում է 2024 թվականի դեկտեմբերին ընդունված օրենքների փաթեթից, այդ թվում՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքից։ Այն նախատեսում է սահմանել տնտեսության այն ոլորտները, որոնք կարող են ստանալ պետական աջակցություն, ինչպես նաև հարկային արտոնություններ՝ ոլորտի զարգացմանը խթանելու նպատակով։

Նախագծով նախատեսվում է սահմանել բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ցանկը, որոնց գործունեության առնվազն 90 տոկոսը պետք է համապատասխանի այդ ցանկին՝ պետական աջակցության իրավունք ստանալու համար։

Հարկային հաշվետվությունների մեջ ընդգրկված գործունեության դասակարգիչները պետք է մնան անփոփոխ, որպեսզի կազմակերպությունը կարողանա շարունակել ստանալ պետական աջակցություն։

Ներկայացված ցանկը ներառում է այնպիսի գործունեության տեսակներ, ինչպիսիք են համակարգիչների, օպտիկական սարքավորումների, օդանավերի, տիեզերանավերի արտադրությունը, ծրագրային ապահովման մշակումն, տեղեկատվական ծառայությունների մատուցումը։ Ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

Պետական աջակցությունը ներառում է աշխատուժի վերապատրաստում, նոր աշխատողների ներգրավում և աշխատանքային միգրանտների աջակցություն։

Նախագծի ընդունումը կխթանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը՝ ապահովելով տնտեսավարող սուբյեկտների ավելի մեծ ներգրավվածություն պետական աջակցության ծրագրերում։ Սա կաջակցի Հայաստանի տեխնոլոգիական ներուժի ավելացմանը, նորարարությունների խթանմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում