Հայաստան

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Աբու Դաբիում հունվարի 28-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Ահմեդ Սայեղին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը՝ մանրամասնելով, որ զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ վերականգվող էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, հաղորդակցության և քաղաքաշինության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը: 

ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների մակարդակի բարձրացման հնարավորությունները: 

«Այս համատեքստում կարևորվել է ՀՀ և ԱՄԷ միջև բարձրաստիճան փոխայցելությունների նշանակությունը, ինչպես նաև երկու երկրներում տեղի ունեցող միջազգային նշանակության բազմաբնույթ միջոցառումներին երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությունը»,-նշված է հաղորդագրության մեջ: 

Հաղորդվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում