Ինովացիա

ՏՏ փորձագետը զգուշացրել է հեռախոսային խաբեության նոր մեթոդի մասին

1 րոպեի ընթերցում

ՏՏ փորձագետը զգուշացրել է հեռախոսային խաբեության նոր մեթոդի մասին

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում զգուշացրել է հեռախոսային խաբեության նոր մեթոդի մասին՝ կոչ անելով քաղաքացիներին զգոն լինել։

«Զանգում են ձեզ բջջային օպերատորի (այս պահին ռուսերեն է, բայց հաստատ հայ օպերատոր էլ կգտնեն հետո), առաջարկում են հղումով անցնել, իբր գրանցվել 5G. Զանգում են հայկական համարից (համարի տերը տեղյակ էլ չի, կեղծվում է զանգը)»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Մարտիրոսյանը։ 

Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս չհավատալ նման զանգերին և գործել հետևյալ կերպ․ անմիջապես անջատել զանգը, հետզանգ կատարել համարին՝ պարզելու, արդյոք այն իսկապես պատկանում է բջջային օպերատորին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում