Միացյալ Նահանգներ

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ շփումների, բայց Վաշինգտոնից հարցումներ չեն եղել. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ շփումների, բայց Վաշինգտոնից հարցումներ չեն եղել. Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ շփումների երկու երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի մակարդակով, սակայն Վաշինգտոնից համապատասխան հարցումներ չեն ստացվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ մենք ոչ մի ազդանշան չենք ստացել ամերիկացիներից։ Ուստի մենք աշխատում ենք, ինչպես ասում են, մեր ժամանակացույցի համաձայն, պատրաստակամությունը պահպանվում է։ Նույնպիսի պատրաստակամություն…. պահպանվում է նաև ամերիկյան կողմում: Ըստ երևույթին, որոշակի ժամանակ է պահանջվում», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Իր հերթին Թրամփը վերջին շաբաթներին բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ և վերջ դնել Ուկրաինայում ընթացող պատերազմին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում