Հայաստան

Մահացել է լրագրող Արմեն Դուլյանը

1 րոպեի ընթերցում

Մահացել է լրագրող Արմեն Դուլյանը

71 տարեկանում կյանքից հեռացել է լրագրող, «Սպուտնիկ Արմենիա» ռադիոընկերության հաղորդավար Արմեն Դուլյանը:

Ռադիոընկերության տարածած ցավակցական հաղորդագրության մեջ նշվում է, որ կիրակի երեկոյան Արմեն Դուլյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, կյանքը փրկել չի հաջողվել։

Արմեն Դուլյանն աշխատել է նաև «Արմենպրես» լրատվական գործակալությունում՝ որպես թարգմանիչ։ 

«Արմենպրես» լրատվական գործակալության աշխատակազմը ցավակցում է Արմեն Դուլյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: 

«Արմենպրես»-ի ֆոտոարխիվում պահպանվել են Արմեն Դուլյանի` Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածու առաջադրման ժամանակ արված լուսանկարները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում