Երևան

Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման համակարգ. առցանց արդեն հասանելի է նաև տեսահսկման համակարգը

1 րոպեի ընթերցում

Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման համակարգ. առցանց արդեն հասանելի է նաև տեսահսկման համակարգը

Երևանի քաղաքապետարանը ներդրել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման միասնական համակարգ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվեց քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Համակարգն արդեն իսկ կիրառվում է հասարակական տրանսպորտի ոլորտում: 

Առցանց հասանելի են դարձել ավտոբուսներում տեղադրված ուղևորների հաշվառման տվյալները և տեսահսկման համակարգը: Շուրջ 550 ավտոբուսից ստացվող տվյալներն օգնում են դիտարկել դրանց շարժն ու հետագիծը, այն հնարավորություն կտա դիտարկել ու կառավարել երթերը, դրանց միջակայքերը: 

Առցանց արդեն հասանելի է նաև ավտոբուսների տեսահսկման համակարգը: Yandex հավելվածում առաջիկայում հասանելի կդառնա ևս 16 երթուղու ավտոբուսի ժամանման սպասելաժամանակը: Այստեղ նախատեսվում է ներառել ոչ միայն «Երևանի ավտոբուս» ընկերության շարժակազմերը, այլև՝ «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տրոլեյբուսները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում