Միջազգային

Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին

1 րոպեի ընթերցում

Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ուղեկցությամբ Չինաստան այցելելու ծրագրի մասին:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Մակրոնը հայտնել է Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«Ես առաջարկել եմ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ուղեկցել ինձ Չինաստան իմ այցի ընթացքում», - ասել Է Մակրոնը։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ղեկավարը չի հստակեցրել այցի ամսաթիվը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում