Միջազգային

Չարլզ III-ը հետաձգել է այցը Ֆրանսիա՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի պատճառով

1 րոպեի ընթերցում

Չարլզ III-ը հետաձգել է այցը Ֆրանսիա՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի պետական այցը Ֆրանսիա հետաձգվել է՝ հաշվի առնելով հաջորդ շաբաթ Ֆրանսիայում նախատեսված ցույցերը կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով GBnews պարբերականին:

Նշվում է, որ Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության կառավարությունները նման որոշում են ընդունել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի միջև կայացած հեռախոսազրույցից հետո:

Այցի հետագա ժամկետի մասին դեռ ոչինչ հայտնի չէ:

Ավելի վաղ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել էր, որ Ֆրանսիան պատրաստ է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի այցին։

Ինչպես հայտնել էր «Արմենպրես»-ը, երեկ Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ հերթական ցույցերն ուղեկցվել էին անկարգություններով: Վիրավորվել էր 149 ոստիկան և ժանդարմ, ինչպես նաև տասնյակ ցուցարարներ: 172 մարդ ձերբակալվել էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում