ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին
1 րոպեի ընթերցում
![ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/03/1106780.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն նախատեսում է Ուկրաինային տրամադրել 350 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ։
Օգնության նոր փաթեթը կներառի հրետանային արկեր, HARM հրթիռներ, հակատանկային զինամթերք, գետային նավակներ և այլ սարքավորումներ։