Սպորտ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելը բացառիկ իրադարձություն է․ Արայիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելը բացառիկ իրադարձություն է․ Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների

նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելը համարում է 2023 թվականի բացառիկ իրադարձություն:

«2023 թվականին ամենակարևոր հանրային իրադարձություններից մեկը լինելու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մարտի 17-ին Հյուսիսային պողոտայում կտեղադրվի առաջնության հետհաշվարկի ժամացույցը: Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար, ինչը մեծացնում է հետաքրքրությունը այս մրցաշարի նկատմամբ: Հայաստան են գալու Եվրոպայի ամենաուժեղ մարզիկները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով` նմանատիպ մրցաշարերը բարձրացնում են Հայաստանի վարկը սպորտային աշխարհում և ոչ միայն: «Նմանատիպ մրցաշարեր ընդունելու հայտերը ներկայացնելիս՝ մենք ֆեդերացիաներին ասում ենք, որ անելու ենք առավելագույնը և նոր նշաձող ենք սահմանելու: Դա արել ենք նախորդ տարի` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության դեպքում»,-ասաց նա:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը Արայիկ Հարությունյանն առանձնացրեց, որ Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելով՝ Հայաստանը ներկայանում է ոչ միայն որպես մարզական կենտրոն, այլ նաև մշակութային երկիր:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի ԵԱ-ն վարկանիշային է Փարիզի 2024 թվականի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին: Տոմսերը մոտավոր կարժենան 1000-10.000 դրամ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում