2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1879 թ. մարտի 14-ին ծնվել է Ալբերտ Այնշտայնը՝ տեսաբան ֆիզիկոս (մահ.՝ 1955 թ.):
-1883 թ. մարտի 14-ին մահացել է Կառլ Մարքսը՝ գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, համայնավար, մարքսիզմի հիմնադիրը:
-1948 թ. մարտի 14-ին ծնվել է Ալբերտ Ստեփանյանը՝ հայ պատմագետ, թարգմանիչ, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
-1972 թ. մարտի 14-ին ծնվել է Արամ Պետրոսյանը՝ կոմպոզիտոր, բանաստեղծ, շարականագետ, նարեկացիագետ:
-1973 թ. մարտի 14-ին մահացել է Հովարդ Այկենը՝ ամերիկացի ինժեներ:
-1980 թ. մարտի 14-ին ծնվել է Նելլի Ուվարովան՝ ռուսական թատրոնի եւ կինոյի հայազգի դերասանուհի, Յախոնտովի եւ Սմոլենսկու անվան մրցույթների դափնեկիր:
-1984 թ. մարտի 14-ին մահացել է Հովհաննես Շիրազը՝ հայ մեծանուն բանաստեղծ։ Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975, «Համամարդկային» բանաստեղծությունների ժողովածուի համար), (ծնվ.՝ 1915 թ.):
-2013 թ. մարտի 14-ին մահացել է Արամայիս Սահակյանը՝ հայ գրող, բանաստեղծ, երգիծաբան, հրապարակախոս (ծնվ.՝ 1936 թ.):
Հետաքրքրական է
«Ավդոյի մեքենան»՝ 1966 թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված սեւ-սպիտակ ֆիլմ։ Կինոնկարը պատմում է այն հակասության մասին, որ առաջանում է խորհրդային կարգերի հաստատման տարիներին հին Երեւանի առաջին ավտովարորդի ու կառապանների միջեւ։
Սցենարի հեղինակներ՝ Վ. Արամյան, Դմիտրի Կեսայանց, բեմադրող ռեժիսոր՝ Դմիտրի Կեսայանց, բեմադրող օպերատորներ՝ Լեւոն Աթոյանց, Ս. Իսրայելյան, կոմպոզոզիտոր՝ Էդգար Հովհաննիսյան:
Դերերում.
-Ավդո՝ Մայիս Ղարագյոզյան,
-Նվարդ՝ Սիլվա Ասլանյան,
-մաեստրո Սուրեն՝ Հովհաննես Մսրյան,
-Մարգար՝ Իվան Գրիկուրով,
-Դավո՝ Ս. Մխիթարյան,
-Սամսոն՝ Մուրադ Կոստանյան,
-Կակալոեւ՝ Գեւորգ Ոսկանյան,
-միականջանի՝ Ժիրայր Պետրոսյան,
-կառապան-ինտելիգենտ՝ Արմեն Խոստիկյան։
Ա. Հ.