Իլոն Մասկը չեղարկել է Twitter-ի աշխատակիցների մի շարք արտոնություններ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը, որը վերջերս դարձել Է Twitter-ի սեփականատերը, չեղարկել Է ընկերության աշխատակիցների մի շարք արտոնություններ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Verge պորտալից:

Խոսքը, մասնավորապես, առողջապահական ծառայությունների, տնային ինտերնետի, ուսուցման և վերապատրաստման, երեխաների ցերեկային խնամքի մասին Է: «Արտոնությունները ժամանակի ընթացքում կվերանայվեն և կարող են վերականգնվել, երբ ընկերության ֆինանսական վիճակը բարելավվի», - պորտալը մեջբերում Է իր տրամադրության տակ հայտնված ներքին փաստաթուղթը: Twitter Inc. ամերիկյան ընկերությունը հիմնվել Է 2006 թվականին:

Ընկերության հիմնական արտադրանքը սոցիալական ցանցն Է՝ համառոտ հաղորդագրությունների փոխանակման համար: Ընկերության կենտրոնակայանը գտնվում Է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում: Իլոն Մասկը ընկերությունը ձեռք է բերել հոկտեմբերի 27-ին 44 միլարդ դոլարով: Twitter-ի սեփականատերը դառնալուց հետո Մասկը մի շարք փոփոխություններ է նախաձեռնել ինչպես ընկերության կառավարման, այնպես Էլ սոցիալական ցանցի քաղաքականության մեջ:-

Հայերեն Русский

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը

Փեզեշքիանը կոչ է արել պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանն ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ

Մոլդովայի զբոսաշրջային վայրերում տեղավորված մարդկանց թիվը 2026 թ. առաջին կիսամյակում աճել է մոտ 16 տոկոսով. Moldpres

Լեհաստանը պատրաստ է արգելափակել Ռուսաստանի և Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը

Օգոստոսի 22-ի միջոցառումների անոնս

Բուլղարիան 20 միլիոն եվրո է հատկացրել «Եվրատեսիլ 2027» երգի մրցույթի նախապատրաստական ​​աշխատանքների համար. BTA

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Հարություն Հարությունյանի թեկնածությունը

Աշխարհի ամենատարեց մարդը դարձել է 117 տարեկան

ԱԺ-ում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի նոր թեկնածուին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրելու քվեարկությունը