Սպորտ

Եղիշե Մելիքյանը գոհ է «Ժալգիրիս»-ի դեմ խաղի արդյունքից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գոհ է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում տնային խաղում «Ժալգիրիս»-ի դեմ տոնած հաղթանակից:

«Գրանցված 2:0 հաշվով հաղթանակը քիչ արդյունք չէ: Իսկ մրցակիցը լուրջ և ուժեղ մրցակից էր, որը դժվարություններ ստեղծեց մեզ համար: Ունեինք հնարավորություն ավելի շատ գոլեր խփելու, սակայն ես գոհ եմ այս արդյունքից: Մենք արդյունք ունեցանք և դիտարժան ֆուտբոլ ցուցադրեցինք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղից հետո ասել է Մելիքյանը:

Մասնագետի խոսքով` «Փյունիկ»-ի ֆուտբոլիստներին հաջողվել է գրագետ խաղ ցուցադրել և հաղթանակի հասնել, իսկ հաջորդ բոլոր հանդիպումները իր գլխավորած թիմի համար եզրափակիչի արժեք կունենան:

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության երրորդ տուրի շրջանակներում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ «Փյունիկ»-«Ժալգիրիս» հանդիպումը։ «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց մրցակցի նկատմամբ։

Այս խաղից հետո «Փյունիկ»-ը վաստակեց 6 միավոր և խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Նույնքան միավոր ունի նաև «Բազել»-ը, որը սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտվեց «Սլովան»-ին: «Սլովան»-ն ունի 4 միավոր, «Ժալգիրիս»-ը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հայերեն

«Սիմֆոնիկ ռոք՝ հանուն երեխաների առողջության» համերգի հասույթն աննախադեպ 45 մլն դրամ է

ԱՄՆ նախագահը մեկ տարով երկարաձգել է ռուսական նավերի՝ ամերիկյան նավահանգիստներ մտնելու արգելքը

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամներին

Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով գտնվում է Սլովակիայում

Երևանի քաղաքապետը հանդիպել է Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ հանձնաժողովի անդամները GRETA-ի փորձագետների հետ քննարկել են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության հարցեր

ՊԵԿ-ի էլեկտրոնային կառավարման համակարգերի աշխատանքը վերականգնվել է, ապրիլի 24-ին և 25-ին հնարավոր են դրանցից օգտվելու որոշակի սահմանափակումներ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը հանդիպել է Heritage հիմնադրամի պատվիրակությանը

Իրանն ու Տաջիկստանը մտադիր են ուժեղացնել պաշտպանական և ռազմական համագործակցությունը

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել չինական նավթավերամշակման գործարանի նկատմամբ՝ իրանական նավթ գնելու համար