Իրան

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել չինական նավթավերամշակման գործարանի նկատմամբ՝ իրանական նավթ գնելու համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել չինական նավթավերամշակման գործարանի նկատմամբ՝ իրանական նավթ գնելու համար

Միացյալ Նահանգները հայտարարել է Չինաստանի նավթավերամշակման գործարանի, ինչպես նաև իրանական մի քանի ընկերությունների և նավերի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը:

«ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում չինական Shandong Shengxing Chemical Co., Ltd գործարանի նկատմամբ՝ ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ իրանական նավթ գնելու համար», - նշված է հաղորդագրությունում:

Պետդեպարտամենտը հայտնում է, որ նոր պատժամիջոցներ կսահմանվեն նաև նավթը Չինաստան արտահանող իրանական մի քանի ընկերությունների և նավերի նկատմամբ:

Գերատեսչության խոսնակ Թեմի Բրյուսը Իրանին և նրա գործընկերներին զգուշացրել է պատժամիջոցներից խուսափելու համար պատասխանատվության մասին։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է շարունակել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելու իր քաղաքականությունը, ինչպես նաև զրոյի հասցնել իրանական նավթի անօրինական արտահանումը Չինաստան և այլ երկրներ։

Հաղորդագրությունում նշվում է, որ նոր պատժամիջոցները նշանավորում են Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փուլի մեկնարկը:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում