Սպորտ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 ներկայացուցիչներն աշխարհի գավաթի եզրափակիչում են

1 րոպեի ընթերցում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 ներկայացուցիչներն աշխարհի գավաթի եզրափակիչում են

Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլի եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության նախավերջին փուլում Հայաստանի հավաքականից որակավորման փուլի արգելքը հաղթահարեցին Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր), Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր), Արթուր Ավետիսյանը (օղակներ) և Վահագն Դավթյանը (օղակներ): 

Որակավորման փուլում դեռևս հանդես չի եկել Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում