Իրավունք

ՀՀ ԱԺ հանձնաժողովի անդամները GRETA-ի փորձագետների հետ քննարկել են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ հանձնաժողովի անդամները GRETA-ի փորձագետների հետ քննարկել են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության հարցեր

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանը և Տիգրան Պարսիլյանն ապրիլի 16-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի  (GRETA) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, հանդիպման ընթացքում քննարկվել են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Պատգամավորները ԵԽ փորձագետներին են ներկայացրել մեր երկրում թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված օրենսդրական կարգավորումներն ու այդ ուղղությամբ նախատեսված անելիքները: Ռուստամ Բաքոյանն այս համատեքստում նշել է, որ «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքը ժամանակի ընթացքում մի քանի անգամ ենթարկվել է փոփոխությունների՝ ավելի արդյունավետ դարձնելով դրա կիրառումը:

Բացի այդ՝ Հայաստանը միացել է թրաֆիքինգի դեմ պայքարի հիմնական միջազգային կոնվենցիաներին, որոնց դրույթները տեղայնացնելու նպատակով իրականացվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, ընդունվել են համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվային ակտեր, այդ թվում՝ օրենքների կիրարկումն ապահովող որոշումներ և կանոնակարգեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում