Տնտեսություն

ՊԵԿ-ի էլեկտրոնային կառավարման համակարգերի աշխատանքը վերականգնվել է, ապրիլի 24-ին և 25-ին հնարավոր են դրանցից օգտվելու որոշակի սահմանափակումներ

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ի էլեկտրոնային կառավարման համակարգերի աշխատանքը վերականգնվել է, ապրիլի 24-ին և 25-ին հնարավոր են դրանցից օգտվելու որոշակի սահմանափակումներ

Վերջին օրերին Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվել են՝ համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, համակարգերի աշխատանքն արդեն վերականգնվել է: 

«Կոմիտեն, միաժամանակ, հայտնում է, որ օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետից հետո՝ ապրիլի 24-ին և 25-ին, հնարավոր է լինեն  համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակումներ»,- ասվում է հայտարարության մեջ։ 

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում