Հայտարարություններ

Տեղի կունենա Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

2 րոպեի ընթերցում

Տեղի կունենա Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

Արարատի համայնքապետարանը 2026թ նոյեմբերի  24-ին ժամը 11:00-ին հայտարարում է Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ: Մրցույթի է ներկայացվում՝

1.Լոտ ծածկագիր 03-086-0302-0002  1,28859 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում, 25 տարի ժամկետով, մեկնարկային գինը՝ 25 000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:

2. Լոտ ծածկագիր 03-086-0302-0001 0,61227 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում, 25 տարի ժամկետով, մեկնարկային գինը՝ 15 000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:

3.Լոտ ծածկագիր 03-019-0194-0001  0,11482 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող Արմաշ բնակավայրի վարչական տարածքում, 25 տարի ժամկետով մեկնարկային գինը՝ 15 000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:

4.Լոտ ծածկագիր 03-002-0061-0135  0.1606 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս Արարատ քաղաքի ՈԿՖ բանավան թաղաման 4/3 հասցեում։ Հողամասը տրամադրվում 25 տարի ժամկետով միայն, որպես ժամանցի և հանգստի օբյեկտներ կառուցելու նպատակով, հետևյալ պայմաններով՝

 ա) կատարել տարածքի բարեկարգում,կանաչապատում, իրականացնել ծառատուն և խնամք։

 բ) կառուցապատումը իրականացնել փոքր ճարտարապետական էլեմենտներով և շարժական օբյեկտներով,հիմնական շինությունների կառուցումը բացառել։ Վարձավճարի մեկնարկային գինը՝ 125 ՀՀ դրամ 1 քմ-ի համար:Սահմանված է նախավճար՝ մեկնարկային գնի  5%-ը, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցույթային քայլի չափը՝ մեկնարկային  գնի  5%-ի չափով:   

 Մրցույթին  մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Մրցույթի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան` Արարատի մարզ, Արարատ համայնք, ք. Արարատ, Շահումյան 34: Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ: Արարատի համայնքապետարան  /հեռ. 060 88 55 55 /

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում