Ադրբեջան

Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով գտնվում է Սլովակիայում

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով գտնվում է Սլովակիայում

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը պաշտոնական այցով գտնվում է Սլովակիայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը։

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Վելիևի և Սլովակիայի իր գործընկեր Դանիել Զմեկոյի հանդիպմանը քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, տեղի է ունեցել կարծիքների հանգամանալից փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։ 

Նշվում է, որ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը հանդիպել է Սլովակիայի պաշտպանության փոխնախարար Մարտին Վոյտաշովիչի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության հարցեր։

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում