Սպորտ

«Բարսելոնա»-ն ու ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում են

1 րոպեի ընթերցում

«Բարսելոնա»-ն ու ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում են

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին մասնակիցները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քառորդ եզրափակչի պատասխան խաղերում Դորտմունդի «Բորուսիա»-ն տանը հաղթեց «Բարսելոնա»-ին 3:1 հաշվով, բայց քանի որ առաջին խաղում զիջել էր 4:0 հաշվով` դուրս մնաց հետագա պայքարից: 

Օրվա մյուս խաղում «Աստոն Վիլա»-ն էլ սեփական հարկի տակ առավելության հասավ ՊՍժ-ի նկատմամբ 3:2 հաշվով, սակայն առաջին խաղում կրած պարտության պատճառով (1:3) դուրս մնաց ՉԼ-ից:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում հանդես կգան «Բարսելոնա»-ն ու ՊՍԺ-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում