Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 16-ին Հայաստանն ունի մեկ մասնակից
1 րոպեի ընթերցում

Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 16-ին հանդես կգա Գոռ Սահակյանը, ով Եվրոպայի առաջնությունների կրկնակի հաղթող է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս առաջնությունում Գոռ Սահակյանը հանդես է գալիս 73 կգ քաշային կարգում:
Մինչ այս Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել էր Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ տղամարդկանց թիմի անդամ Գառնիկ Չոլակյանը նվաճել էր բրոնզե մեդալ: