Միացյալ Նահանգներ

ԱՄՆ նախագահը մեկ տարով երկարաձգել է ռուսական նավերի՝ ամերիկյան նավահանգիստներ մտնելու արգելքը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահը մեկ տարով երկարաձգել է ռուսական նավերի՝ ամերիկյան նավահանգիստներ մտնելու արգելքը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է 2022 թվականի ապրիլի 21-ին ընդունած որոշման գործողության ժամկետը՝ պահպանելով Ռուսաստանին առնչվող նավերի՝ ամերիկյան նավահանգիստներ մուտք գործելու արգելքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թրամփը հայտնել է ԱՄՆ-ի Կոնգրեսին ուղղված նամակում։

«Ռուսաստանի Դաշնության կառավարության քաղաքականությունն ու գործողությունները շարունակում են արտակարգ իրավիճակ ստեղծել, հետևաբար, մեկ տարով երկարաձգում եմ Ռուսաստանի նկատմամբ արտակարգ դրության ռեժիմը և արտակարգ լիազորությունները՝ ԱՄՆ նավահանգիստներում Ռուսաստանին առնչվող նավերի կայանման և տեղաշարժի կարգավորման վերաբերյալ՝ 10371 հռչակագրում շարադրածի համաձայն»,- նշված է Սպիտակ տան հրապարակած նամակում:

2022 թվականի ապրիլի 21-ին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ կապ ունեցող նավերին արգելվում է մուտք գործել ամերիկյան նավահանգիստներ։ Հետագայում այդ արգելքը երկարաձգվել էր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում