ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը հանդիպել է Heritage հիմնադրամի պատվիրակությանը
1 րոպեի ընթերցում

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 16-ին Ազգային ժողովում հանդիպել է Heritage հիմնադրամի նախագահի ավագ խորհրդական Ջեյմս Կարաֆանոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել Ատլանտյան խորհրդի նախկին ավագ գիտաշխատող Կաուշ Արհան և Ռումինիայում ԱՄՆ նախկին դեսպան Ադրիան Ցուկերմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոնջորյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Նա հավելել է, որ հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների և ռազմավարական գործընկերության, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: