Ինչ ազդեցություն կունենա այլ երկրներից Հայաստան տեղափոխված մասնագիտական ներուժը ՏՏ ոլորտի վրա․ մեկնաբանում է Krisp-ի համահիմնադիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին շրջանում հատկապես Ռուսաստանից նկատվում է ՏՏ ոլորտի մասնագիտական ներուժի զգալի հոսք, նրանք մի կողմից իրենց հետ Հայաստան են բերում մեծ ընկերություններից ստացած փորձը, մյուս կողմից առաջացնում են մրցակցություն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը Երևանում անցկացվողԳլոբալ նորարարական ֆորումի շրջանակում։

Նա կարևորեց հայկական ընկերությունները տաղանդավոր և փորձառու կադրերով համալրումը։

«Նրանք գալիս են մեծ ընկերություններում աշխատանքի փորձով ու, եթե հայտնվում են հայկական ընկերություններում, գիտելիքի արագ փոխանակում է կատարվում»,-ասաց նա։

Մինասյանը շատ կարևորեց նոր ընկերությունների մուտքը Հայաստան, որոնցից են Yandex, Miro ընկերությունները։

«Այսպիսի խոշորընկերություններ, բնականաբար, մինչ այդ չկային Հայաստանում, ու դա բերելու է նոր աշխատանքային մշակույթի, գիտելիքի և այլն։ Դա մեր ՏՏ ոլորտի աշխատակիցների համար էլ նոր հնարավորություններ է բացում։ Կարող են գնալ արդեն կայացած ընկերություններում գիտելիք ու փորձ ձեռք բերել»,- ասեց Մինասյանը։

Նրա համոզմամբ՝ ինչ-որ առումով Հայաստանը ՏՏ ոլորտի օտարերկրյա հիմնադիրների համար դարձել է ճանապարհ դեպի Սիլիկոնյան հովիտ։

«Հիմա ռուս և ուկրաինացի տարբեր հիմնադիրներ ներկայանում են որպես հայկական ստարտափների հիմնադիրներ և նոր գնում Սիլիկոնյան հովիտ»,- ասաց նա։

Այն հարցին, թե արդյոք Հայաստան տեղափոխված մասնագետները չեն զբաղեցնում տեղացի մասնագետների հաստիքները՝ Մինասյանը պատասխանեց, որ ՏՏ ոլորտում մրցակցությունն ամբողջ աշխարհում մնում է արդիական։

«Կան տարբեր համակարգեր, որոնք թույլ են տալիս տարբեր երկրներում էլ մարդկանց աշխատանքի ընդունել առանց իրավաբանական բարդությունների, այդ պատճառով մրցակցությունն արդիական է։ Ճիշտ է, դա բերում է նրան, որ մրցակցությունը ավելի է շատանում, բայց դրանից խուսափել հնարավոր չէ։ Եթե դու լավ մասնագետ ես, ուզում ես լավ աշխատանք ունենալ, պետք է հաշվի առնես, որ մրցակցելու ես համաշխարհային լավագույն կադրերի հետ»,- եզրափակեց Մինասյանը։

Հյաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Գլոբալ նորարարական չորրորդ ֆորումն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 5-6-ը: Ֆորումը սկսել է իրականացվել 2017 թվականից: Ֆորումն այս տարի անցկացվում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրի ներքո՝ առանցքում ունենալով արհեստական բանականության բազմոլորտ կիրառություններն ու մարդկային գործունեության վրա ունեցած ազդեցությունները։

Կարինե Տերտերյան

Հայերեն English

ԱՄՆ հատուկ բանագնացը հայտնել է, որ Թրամփը նախատեսում է այցելել Ուզբեկստան

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած կնոջը

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել

Ժանտախտ. ինչ պետք է իմանալ հիվանդության և Իրկուտսկում արձանագրված մահվան դեպքի մասին

Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկովը` ժանտախտի վարակի հետ կապված լուրերի մասին

Լավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը հավանություն տվեց հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու օրինագծին

Նեթանյահուն կարգադրել է ստուգել Իսրայել օտարերկրյա ավիաընկերությունների չվերթների անվտանգությունը

ԱՄՆ-ն իր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական Fairford ռազմաբազայից

Ի՞նչ հարցերով քաղաքացիները կարող են դիմել Էթիկայի հանձնաժողով. ասուլիս