Չարլզ III-ն հնարավոր է թագադրվի 2023 թվականի հունիսի 3-ին
1 րոպեի ընթերցում
![Չարլզ III-ն հնարավոր է թագադրվի 2023 թվականի հունիսի 3-ին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/10/1094221.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորՉարլզ III-ն հնարավոր է թագադրվի հաջորդ տարվա հունիսի 3-ին Վեսթմինսթերյան աբբայությունում կայանալիք արարողության ժամանակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Բլումբերգ»-ը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտոնյաներին:
Նշվում է, որ Բուքինգհեմյան պալատը հրաժարվել է մեկնաբանություն տալ:
Սեպտեմբերի 8-ին96 տարեկանում մահացել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Սեպտեմբերի 10-ին գահաժառանգության խորհուրդը Չարլզ Երրորդին պաշտոնապես հռչակել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ: