ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Երևանի դատախազությունում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը սեպտեմբերի 19-ին խորհրդակցություն է անցկացրել Երևան քաղաքի դատախազությունում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել են Երևան քաղաքի դատախազության և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազները։

Աննա Վարդապետյանը խորհրդակցության ժամանակ ընդգծել է, որ կարևորում է քրեական վարույթների, նախաքննության նկատմամբ արդյունավետ հսկողությունը, դատախազական ակտերի որակի ապահովումն ու դատարանում մեղադրանքի պատշաճ պաշտպանությունը։

«Առաջին հերթին ինձ անհրաժեշտ է հասկանալ տեղերում աշխատանքի կազմակերպվածության ձևը, ժամանակի կառավարումը, վարույթների քանակը, դրանց կառավարումը: Կարևոր է հասկանալ դատախազական ակտերի, նախաքննության նկատմամբ հսկողության, ինչպես նաև՝ դատարանում մեղադրանքի պաշտպանության որակը»,- ընդգծել է գլխավոր դատախազը՝ տեղեկացնելով, որ որոշակի պարբերականությամբ պատահականության սկզբունքով ընտրելու է դատախազական ակտեր, ուսումնասիրելու է դրանք, ինչը հնարավորություն կտա հասկանալու՝ որոնք են խնդիրներն ու ինչպես դրանք լուծել։

Խորհրդակցության ընթացքում Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատար Լիլիթ Գրիգորյանն ու վարչական շրջանների դատախազները ներկայացրել են տարածքային քննչական մարմիններում գտնվող քրեական վարույթների վերաբերյալ վիճակագրությունը, որին հաջորդել է խնդիրների բարձրաձայնումն ու քննարկումը։

Գլխավոր դատախազ Վարդապետյանը նշել է, որ նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։

Հայերեն

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ