Հռոմի պապը կոչ է արել աղոթել միջուկային պատերազմ թույլ չտալու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել աղոթել Աստվածամորը, որպեսզի աշխարհը զերծ պահի միջուկային պատերազմից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հռոմի պապը ասել է Գիտությունների պոնտիֆիկյան ակադեմիայի լիագումար նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Երկու ողբերգական համաշխարհային պատերազմներից հետո թվում էր, թե աշխարհը սովորել է առաջ գնալ ՝ հարգելով մարդու իրավունքները և միջազգային իրավունքը, ինչպես նաև փոխգործակցության բոլոր ձևերը։ Բայց, ցավոք, այժմ մենք հետընթացի նշաններ ենք տեսնում», - նշել է Հռոմի պապը։

Հռոմի պապի կարծիքով՝ ներկայում վերականգնվում են հին հակամարտությունները, զարգանում է ազգայնականությունը, ագրեսիան, առաջանում են գերազանցության համար պատերազմներ:

«Ես արդեն խոսել եմ «մաս-մաս» ընթացող երրորդ համաշխարհային պատերազմի մասին, բայց այսօր, հավանաբար, կարելի է խոսել արդեն «տոտալ» պատերազմի մասին»,- հավելել է Հռոմի պապը:

Հայերեն

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Գլխավոր ասամբլեային ու Առաջնորդների ֆորումին

Վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունն Անթալիայում մեկնարկած COP 31-ին

Բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համար. ծրագրի մանրամասները

Քննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները

Մեծ Բրիտանիայում ամերիկացի զինծառայողին կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ

Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

Արտակ Մանգասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Պուտինը և Լուկաշենկոն մոտ 4 ժամ բանակցություններ են վարել ՀԱՊԿ-ի նստաշրջանի նախօրյակին

Բայդենը հրապարակել է 2020 թ․ ընտրություններում պարտությունից հետո իրեն ուղղված Թրամփի նամակը

Հայաստանն ու Իրանը քննարկել են մշակութային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր