Միջազգային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Քանի որ ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է, երկրում արտակարգ դրությունը և այդ արտակարգ դրության դեմ պայքարելու համար ընդունված լիազորությունները պետք է շարունակեն գործել 2022 թվականի սեպտեմբերի 14-ից հետո», - ասված է հաղորդագրության մեջ:

Արտակարգ դրության ռեժիմի մասին որոշումն ԱՄՆ իշխանությունների կողմից ընդունվել է 2001 թվականի սեպտեմբերի 14-ին ՝ ահաբեկչություններից երեք օր անց:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում