Միջազգային

Չարլզ III-ին պաշտոնապես Մեծ Բրիտանիայի թագավոր կհռչակեն սեպտեմբերի 10-ին

1 րոպեի ընթերցում

Չարլզ III-ին պաշտոնապես Մեծ Բրիտանիայի թագավոր կհռչակեն սեպտեմբերի 10-ին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չարլզ III-ը պաշտոնապես Մեծ Բրիտանիայի թագավոր կհռչակվի շաբաթ օրվա՝ սեպտեմբերի 10-ի առավոտյան: Ինչպես ասվածէ հաղորդագրության մեջ, որը սեպտեմբերի 9-ին տարածել Է Բուկինգհեմյան պալատը, Գահաժառանգության խորհրդի նիստը, որն էլ Եղիսաբեթ Երկրորդի որդուն կհայտարարի նոր տիրակալ, կսկսվի 10:00-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին) Լոնդոնում, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը:

«Նորին Մեծությունը Գահաժառանգության խորհրդի նիստում թագավոր կհռչակվի վաղը 10:00-ին՝ Սենտ Ջայմսի պալատում»,- ասված Է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում