Միջազգային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց է տվել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիեռի տարածած հայտարարությունից:

Հայտարարությունում նշվում է, որ Բայդենն ամբողջությամբ պատվաստված է, երկու անգամ էլ ստացել է խթանիչ դեղաչափեր և հիմա նրա մոտ դիտվում են մեղմ ախտանշաններ: ԱՄՆ նախագահը սկսել է ընդունել Պաքսլովիդ դեղամիջոցը։

Նշվում է, որ նա կմեկուսանա Սպիտակ տանը և այդ ընթացքում կշարունակի կատարել իր բոլոր պարտականությունները։ Բայդենը հուլիսի 21-ի առավոտյան հեռախոսով կապի մեջ է եղել Սպիտակ տան աշխատակազմի անդամների հետ, իսկ Սպիտակ տանը իր ծրագրած հանդիպումներին կմասնակցի հեռախոսի և նստավայրից Zoom-ի միջոցով:

Նշվում է նաև, որ երբ նրա թեստը բացասական լինի, նա կանցնի դեմ առ դեմ շփման:
Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում