«Flyone Armenia» ընկերությունը 7 ամսվա մեջ հաղորդակցվել է 100 հազար մարդու հետ. Արամ Անանյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Flyone Armenia» ավիաընկերության հեռախոսազանգերի կենտրոնը հասանելի է, ընդ որում՝ ստացվող զանգերի բացարձակ մեծամասնությունը վայրկյանների ընթացքում լուծվող խնդիրներ են: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին Մամուլի ազգային կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Flyone Armenia» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝ անդրադառնալով հեռախոսազանգերի հետ կապված ուղևորների բողոքներին:

«Լոու քոսթ»-ի առանձնահատկությունը նաև այն է, որ այն կարևորագույն բիզնես գործընթացները շատ ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություն է տալիս ավիաընկերությանը: Առցանց հաշվառումը մի քանի տարբերակներով հնարավոր է լինում իրականացնել թե՛ «դեսքթոփ» համակարգչով, թե՛ հեռախոսով, թե՛ հավելվածի միջոցով, այսինքն՝ այլընտրանքները, որոնք տրամադրվում են նաև ուղևորին, բազմաթիվ են, և եթե մի հնարավորությունը այդ պահին հասանելի չլինի՝ մյուս բոլոր հնարավորությունները հասանելի են: Միևնույն ժամանակ, հասանելի է մեր զանգերի կենտրոնը՝ ինչքան էլ ասեն, որ զանգերի կենտրոն դժվար են միանում: Ես խնդրել եմ վիճակագրությունը. մեր զանգերի կենտրոնը մեծ թվով զանգեր, իհարկե, ստանում է, բայց այդ զանգերի բացարձակ մեծամասնությունը վայրկյանների ընթացքում լուծվող խնդիրներ են, որոնք կարող էին նաև մեր ուղևորները լուծել: Մեր զանգերի կենտրոնը այդ խնդիրները լուծում է: Այն խնդիրները, որոնք որոշակի բարդություն են ներկայացնում, արդեն համապատասխան ծառայությունները գնում են այդ խնդիրների լուծման հետևից: Բայց հեռախոսազանգերի առյուծի բաժինը, որ մենք ստանում ենք, շատ արագ, օպերատիվ լուծվող խնդիրներ են, որոնք հնարավոր է լինում հաշված րոպեների ընթացքում լուծել», - մեկնաբանեց Արամ Անանյանը:

«Flyone Armenia»-ի ներկայացուցչի խոսքով՝ ավիաընկերության անձնակազմը 7 ամսվա ընթացքում հաղորդակցվել է մոտ 100 հազար մարդու հետ:

«Մենք այդքան մարդկանց հետ հաղորդակցվել ենք, այդքան մարդկանց տեղափոխել ենք Հայաստան և Հայաստանից դուրս, և իհարկե, այդ մարդկանց որոշակի տոկոսը ունի որոշակի մտահոգություններ: Ես, իհարկե, կուզենայի, որ այդ մարդկանց տոկոսը ձգտեր զրոյի և ընդհանրապես չլիներ: Դա նույնպես բնական է այսպիսի մեծ թվերի պարագայում: Բայց մեր նպատակը պիտի լինի այն, որ դա ոչ միայն ձգտի զրոյի, այլ ընդհակառակը՝ վստահության այն խնդիրները, որոնք կարող էին առաջանալ, վերջնականապես հաղթահարվեն», - հավելեց ասուլիսի բանախոսը:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն